«Ուժեղ Հայաստանն» առաջարկել է 6 լուծում՝ ՀՀ անվտանգային համակարգն ամրապնդելու համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին առաջարկել է ՀՀ անվտանգայի համակարգը բարելավող լուծումներ, որոնք ներկայացրել է պատերազմի հերոս, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը։

Առաջին կետով Ավանեսյանն առաջարկել է ներդնել խելացի սահմանների համալիր համակարգ մարդկային գործոնների ռիսկը նվազեցնելու և սահմանների անխոցելիություն ապահովելու համար։

«Սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի և ինքնավար հարվածային միջոցների տեղակայում»,- առաջարկել է նա։

Երկրորդ կետով Ավանեսյանն առաջարկել է ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ, սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։

Երրորդ կետով՝ առաջարկել է Զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային և տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։

Չորրորդ կետով՝ առաջարկել է Հայաստանի անկախության համար տեղական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում, որը ՀՀ-ի համար գերական նպատակ է։

«Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնել մեր կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում։ Ու բացի դրանից, ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։

Հինգերորդ կետով նա առաջարկել է հակաօդային պաշտպանական համակարգի արդիականացում։ «Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ էր։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է Հայ զինվորը»,- հայտնել է Ավանեսյանը։

Ավանեսյանը կարևորել է Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ որսի դրոններ, հակաօդային հրթիռներ, ռեպ համակարգեր, խափանման մեթոդներ կիրառումը, որով Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։

Վեցերորդ կենտով կարևորել է հայ զինվորի, հայ սպայի պատիվը։ «Հայ զինվորականը միշտ էլ կռվել է առյուծի պես, գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը, նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրանք»,- շեշտել է Ավանեսյանը։

Ըստ Ավանեսյանի՝ ւժեղ բանակ տևական խաղաղության ամենահուսալի հիմքը՝ անվտանգությունը, չի կարող կառուցել հույսի վրա, այն ունի երկու հենք՝ Զինված ուժեր և դիվանագիտություն, և մեկը մյուսին փոխլրացնելու դեպքում կունենանք ցանկալի արդյունք։

«Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է պատերազմը։ Ուժեղ խաղաղությունը, հնարավոր է միայն ուժեղ բանակի շնորհիվ։ Ես մի ամբողջ կյանք անց եմ կացրել սահմանին։ Եղել են դեպքեր, երբ մեկ ամբողջ ամսվա ընթացքում պարզապես քնել եմ մի քանի րոպե, բայց այդ քունը ամենաարդարն էր։ Այսօր ես չեմ կարող հանգիստ քնել, որովհետև վտանգված է մայր Հայաստանը։ Ես ձեզ խոստանում՝ ամեն որոշում, ամեն ռեֆորմ, ամեն քայլ կատարվելու է մի հարցի պատասխանով, արդյո՞ք դա ուժեղ կդարձնի Հայաստանը»,- ընդգծել է հեըտախույզը։

Leave a Comment