Երևանում խրամատներ են, իսկ ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են դուրս գրվում ու մսխվում. Գառնիկ Դանիելյան


Տեսանյութ


«Երևանում ասֆալտը ասֆալտ չէ։ Տարբեր փողոցներ խայտառակ վիճակում են, խրամատներ են»,- տեսանյութում նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Ըստ նրա, փոսալցման աշխատանքների ժամանակ հսկայակա գումաներ են մսխվել. «Անգամ ժամանակավոր փոսալցման պարագայում որևէ բիտումի հետք անգամ չկա, ամբողջությամբ ավազ է։  

Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, փողերի վատնում։ Ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են դուրս գրվում, մսխվում, վերջնարդյունքում տուժում են մեր հայրենակիցները. ամեն անգամ փոսերի մեջ հայտնվելուց հետո ստիպված տանում են մեքենան վերանորոգելու»։


Leave a Comment