Շարունակվում են քննարկումները տարբեր երկրների և ընկերությունների հետ՝ նոր ատոմային բլոկի կառուցման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Շարունակվում են քննարկումները տարբեր երկրների և ընկերությունների հետ՝ նոր ատոմային բլոկի կառուցման վերաբերյալ։
Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացած տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը՝ մոդուլային։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում կամ 2027 թ.-ի սկզբին մենք կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին», – ասել է Խուդաթյանը։