Դուք ասում եք, մենք անում ենք. ՔՊ-ականը 2 լավ լուր ունի


Հասարակություն


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստանում է, որ մոտակա օրերին կհայտնի ևս 2 շատ լավ լուր, որոնք հատկապես սպասված են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար։

«1-ինը կվերաբերվի և՛ բուսաբուծությամբ, և՛ անասնապահությամբ զբաղվող մի քանի հարյուր հազար տնտեսությունների, իսկ 2-ը՝ անասնապահությամբ զբաղվող մի քանի տասնյակ հազար տնտեսությունների։

Հ.Գ. Իմ մարզային հանդիպումների ժամանակ ամենաշատը բարձրացված հարցերն էին.

1. 1-ին կետում նշվածը՝ կանենք, կհրապարակեմ առաջիկա օրերին,

2. գյուղապահովագրություն՝ արված է, ընթացքի մեջ է,

3. 2-րդ կետում նշվածը՝ կանենք, կհրապարակեմ առաջիկա օրերին,

4. կարկուտի փոխհատուցում՝ արված է,

5. բուսաբուծության դեպքում 50% աջակցություն՝ արված է, ընթացքի մեջ է։

Դուք ասում եք, մենք անում ենք»,- նշել է ՔՊ-ականը։


Leave a Comment