Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը տնային կալանքի որոշումը թողել է անփոփոխ։
Դատարանը, միևնույն ժամանակ, արքեպիսկոպոսին թույլատրել է մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։ Ընդ որում՝ դատարանը հստակեցրել է, որ արքեպիսկոպոսը չի կարող պատարագ մատուցել։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։
Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք։ Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին, երկրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։
