Red Wings-ը Երևան–Օրենբուրգ երթուղով թռիչքներ կիրականացնի

Red Wings-ը Երևան–Օրենբուրգ երթուղով թռիչքներ կիրականացնի

18 մարտի 2026 – 12:51 AMT

PanARMENIAN.NetRed Wings ավիաընկերությունը սկսել է Երևան–Օրենբուրգ–Երևան երթուղով նոր չվերթների իրականացումը։

Թռիչքներն իրականացվելու են ռուսական արտադրության SSJ–100 ինքնաթիռներով՝ շաբաթական մեկ անգամ՝ ամառային սեզոնի ընթացքում։ Առաջին չվերթը նախատեսվում է հունիսի 4-ին, հայտնում է Sputnik Արմենիան ավիաընկերության մամուլի ծառայության վրա հղումով:

Ավիաընկերությունը արդեն սկսել է նոր ուղղությամբ ավիատոմսերի վաճառքը։

«Նոր երթուղու բացումը Օրենբուրգի և տարածաշրջանի հարևան քաղաքների բնակիչներին հնարավորություն կտա ավելի հարմար պլանավորել ուղևորություններ դեպի աշխարհի հնագույն քաղաքներից (Երևան–խմբ.) մեկը, որը գտնվում է Արարատի ստորոտին»,– ասված է ավիաընկերությունից։

Օրենբուրգից մեկնումը իրականացվելու է հինգշաբթի օրերին՝ ժամը 11:10-ին, իսկ Երևանից հետադարձ չվերթը նախատեսվում է ժամը 14:05-ին։ Թռիչքի տևողությունը կազմելու է 3 ժամ 5 րոպե։

Ներկայումս Red Wings-ը թռիչքներ է իրականացնում Սոչիից, Միներալնիե Վոդիից, Սամարայից, Նիժնի Նովգորոդից, Կազանից և Չելյաբինսկից դեպի Երևան։

Leave a Comment