Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն. Փաշինյանը պարզաբանել է



Tert.am-ը գրում է.


Շատ ծանրութեթև է արվում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։ Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 



«Եկեք պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար և պայմանական ջրի այդ մեկ մատակարարն ամեն օր ձեզ բերում է մեկ շիշ ջուր։ Երբ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է: Դրա մասին գիտեք և՛ դուք, և՛ ինքը, որովհետև ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ՝ գնային առումով, նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ, և ունի լծակ՝ մատակարարման առումով, նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ բացահայտ և թաքնված, և մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment