Արդյո՞ք Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելական սցենարը, թե՞ իրանական սցենարը. Մարիա Զախարովա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ հեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին, նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինձ մոտ այլ հարց առաջացավ՝ արդյո՞ք Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելական սցենարը, թե՞ իրանական սցենարը: Իրականում սա գլխավոր հարցն է, որը, կարծում եմ, տվել է հենց ինքը՝ Մակրոնը»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, թե Մակրոնը շատ շուտով կլքի իր պաշտոնը՝ Հորմուզի նեղուցում Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողություններին աջակցելուց հրաժարվելու պատճառով։

Leave a Comment