ԻՀՊԿ-ն զանգվածային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարի մահվան։ Թել Ավիվում վնասվել են տասնյակ օբյեկտներ, ավերվել են երկու երկաթուղային կայարաններ։
Իրանում պնդում են, որ խոցել են հարյուրից ավելի ռազմական թիրախներ, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
Հաղորդվում է նաև Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մասին. այնտեղ խոշոր հրդեհ է սկսվել: Ականատեսներն պնդել են, որ շենքը, ամենայն հավանականությամբ, վերականգնման ենթակա չէ:
