«Կոչ եմ անում՝ խայտառակությունից խուսափելու համար վերացնել Վեհափառի խափանման միջոցը»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Կոչ եմ անում՝ խայտառակությունից խուսափելու համար վերացնել Վեհափառի խափանման միջոցը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից ու կրկին խայտառակության շեմին.
Ինչպես գիտեք, Վեհափառի և վեց եպիսկոպոսի ազատ տեղաշարժը սահմանափակված է, և նրանք իրավունք չունեն երկրից դուրս գալ։ Հիմա.
Վրաց Իլիա Պատրիարքի հուղարկավորությանը հավանաբար կմեկնեն բոլոր երկրների հոգևոր առաջնորդներն ու հոգևորականներ, և ես կոչ եմ անում ՀՀ կառավարությանն ու քննչական մարմիններին՝ խայտառակությունից խուսափելու համար, վերացնել Վեհափառի և եպիսկոպոսների ապօրինի խափանման միջոցները, որպեսզի հարկ եղած դեպքում ՀԱՍԵ պատվիրակությունը՝ Վեհափառի գլխավորությամբ մեկնեն Վրաստան և մասնակից լինեն այդ արարողություններին»։

Leave a Comment