Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը մեծ սպառնալիք է թաքցնում: Թեև նա այաթոլլաների հետ «մի մարմին, մի հոգի» էր, բայց հայտնի էր որպես իրատեսական գործիչ:
Նրա մահը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսաի ծայրահեղական սպաների համար իշխանության նկատմամբ ազդեցությունը մեծացնելու հնարավորություն բացել: Այս տեսակետի հեղինակը, ինչպես փոխանցում է vesty-ն, Իսրայելի Ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի Իրանի և շիադավան առանցքի հարցերով ծրագրի տնօրեն Ռազ Ցիմթն է:
Իսրայելցի քաղաքագետը կարծում է, որ Միացյալ Նահանգներին «չի հաջողվի իրանական վերնախավում գտնել համագործակցության պատաստ որևէ ընդգծված գործչի, ով կկարողանա թե ներքին կայունությունը պահպանել, թե իրականացնել համարժեք արտաքին քաղաքականություն»:
Times og Israel պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի ռազմական հետախուզության պետ Շլոմի Բինդերը քաղաքական ղեկավարության համար զեկույց է պատրաստել, որտեղ Իրանի հնարավորությունները «ցածր է գնահատել»:
Նա արձանագրել է, որ Իսրայելի դեմ իրանական հրթիռների արձակումները «զգալիորեն թուլացել» են: Իսրայելի հետախուզության պետը համոզմունք է հայտնել, որ պատճառը «ոչ թե զինամթերքի խնայումն է, այլ հարվածային միջոցների կրիտիկական սղությունը»:
Որքանո՞վ է իսրայելական լրատվամիջոցին «հայտնի դարձած տեղեկությունը» համապատասխանում Իրայելի ռազմական հետախուզության պետի իրական զեկուցագրին, բարդ է ասել, քանի որ կողմերի հաղորդագրությունները շատ հաճախ հակասական են:
Կարծես իրականություն է, որ Լարիջանին և «Բասիջի» հրամանատար Սուլեյմանին, իրոք, սպանվել են: Այդ մասին է վկայում Israel Insid-ի վերլուծականը, ըստ որի Իրանի «ներքաղաքական կյանքում լուրջ դերակատարության հայտ է ներկայացրել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը»:
Վերջինս պրոֆեսիոնալ զինվորական է, ռազմական օդաչու, որոշ ժամանակ զբաղեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Ըստ տեղեկությունների, նա ընդգծված աջակցություն ունի թե խորհրդարանում, թե ԻՀՊԿ բարձրագույն սպայակազմի շրջապատում: Ղալիբաֆը հայտնի է նաև Ռուսաստանի քաղաքական վերնախավում ունեցած ազդեցիկ կապերով:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիի սպանությունը միջազգայնացրել է, որ երկրի նախագահը փաստացի պետական կառավարմանը չի մասնակցում, լրա լիազորությունները շատ ավելի ցածր են, քան նախագահական կառավարման երկրի վարչապետինը:
Մասուդ Փեզեշքիանը, ամենայն հավանականությամբ, Իրանի բարձրագույն նոր իշխանության ձևավորմանը չի մասնակցի: ԻՀՊԿ-ը հրամանատարությունը ո՞ւմ կօժտի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի լիազորություններով: