Թրամփ. Ուկրաինայում հակամարտությունը մեկ օրում կավարտվեր առանց Վաշինգտոնի Կիևին ցուցաբերած օգնության

Ուկրաինական հակամարտությունը կավարտվեր «մեկ օրում», եթե չլիներ ԱՄՆ ռազմական միջամտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք օգնեցինք նրանց Ուկրաինայի հարցում», – ասաց նա եվրոպական երկրների մասին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։ «Ուկրաինայի հետ կապված ամեն ինչ կավարտվեր մեկ օրում, եթե մենք չօգնեինք», – պնդեց ԱՄՆ նախագահը։ «Անկեղծ ասած, Ուկրաինայի հետ ամեն ինչ կավարտվեր առաջին իսկ օրը», – կրկնել է նա։

«Բայց նրանք (Կիևի իշխանությունները – խմբ.) ունեին աշխարհի լավագույն (ռազմական) տեխնիկան», – պնդել է ամերիկացի առաջնորդը։ «Դա մեր տեխնիկան էր, որը մեզ տվել էր (ԱՄՆ նախկին նախագահ) «քնկոտ» Ջո Բայդենը։ Անվճար։ Աշխարհի լավագույն տեխնիկան, որի արժեքը հարյուր միլիարդավոր դոլարներ է», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment