ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահшրվածների վերաբերյալ



ՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները սկսել են հետաքննություն Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ։



«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է առաքելության անդամ Մաքս դյու Պլեսսին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։


«Գտնվում ենք հետաքննության սկզբնական փուլում։ Մենք մուտք չունենք Իրան, սակայն այն խնդրել ենք և շարունակելու ենք ձգտել ստանալ։ Առաքելությունը խիստ մտահոգված է այս հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ, և մենք առաջնահերթորեն կուսումնասիրենք տեղի ունեցածը»,-ասել է նա կարևորելով  հետաքննությունն ու անկախ արդյունք ստանալը։


Ավելի վաղ՝ Իրանի դատախազությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Մինաբի դպրոցին փետրվարի 28-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով զոհվել է 148 մարդ, իսկ 95-ը վիրավորվել է։

Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment