ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել


Միջազգային


Ֆուջեյրա քաղաքից 23 ծովային մղոն արևելք՝ Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) արևելյան ափին, արկը հարվածել է տանկերի։  Այս մասին հաղորդում է Թագավորական նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO):


Նավին հարվածել են խարիսխը նետած ժամանակ:

«Հաղորդվել է կառուցվածքային աննշան վնասների մասին: Անձնակազմի անդամները վնասվածքներ չեն ստացել: Շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի նկատվել», – նշվում է հրապարակման մեջ:



Leave a Comment