
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները։
Կոչ եմ անում հայ ժողովրդին՝ մի՛ հանդուրժեք այս վարքագիծը, տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, դուք չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի»։
«Ոչ մի քաղաքական առաջնորդ չի գործել այսքան շինծու և օտար տերությունների շահերին այսքան շաղկապված։ Եկեղեցու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բացահայտ սուտ են և զրպարտոթյուն։ Օտարերկրյա ազդեցության մասին նրա պնդումները բացահայտ սուտ են և զրպարտություն․․․ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումն աններելի է։ Փաշինյանի և ժողովրդի միջև կապն այլևս վերջնականապես խզված է»,- տեսանյութում ընդգծում է Ամստերդամը։