
ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել՝ իր որոշման պատճառը համարելով Իրանի դեմ պատերազմը։
45-ամյա Քենթը, որը համակարգում էր ահաբեկչության դեմ պայքարը Դոնալդ Թրամփի վարչակազմում, կոչ է արել Սպիտակ տանը «փոխել ուղղությունը»։
Քենթը Թրամփի թիմի անդամ էր և վաղեմի աջակից։ Քենթի թեկնածությունն Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում հաստատվել էր ԱՄՆ-ի Սենատի կողմից անցյալ տարվա հուլիսին։
Նա դարձավ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը հրապարակայնորեն քննադատեց ԱՄՆ-իսրայելական գործողությունն Իրանում։
«Իրանը մեր երկրի համար անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և Ամերիկայում նրա հզոր լոբբիի ճնշման տակ»,- ասել է Քենթը Թրամփին ուղղված նամակում, որը նա հրապարակել է առցանց։
«Մինչև 2025 թվականի հունիսը դուք հասկանում էիք, որ Մերձավոր Արևելքում պատերազմները թակարդ էին, որի մեջ Ամերիկան կորցնում էր մեր հայրենասերների թանկարժեք կյանքերը և զոհաբերում մեր երկրի հարստությունն ու բարգավաճումը, – շարունակել է Քենթը։- Որպես 11-ակի մարտական վետերան և «Ոսկե աստղ» մրցանակի դափնեկիր, ով կորցրել է իր սիրելի կնոջը՝ Շենոնին, Իսրայելի կողմից կազմակերպված պատերազմում, ես չեմ կարող աջակցել ևս մեկ սերնդի մահվան ուղարկելուն, որը ոչ մի օգուտ չի բերում ամերիկյան ժողովրդին»։
Քենթը ԿՀՎ հատուկ նշանակության ուժերի վետերան է։ Նրա կինը՝ Շենոն Քենթը, ով ռազմածովային ուժերի կրիպտոգրաֆիստ էր, սպանվել է 2019 թվականին Սիրիայում մահապարտի հարձակման ժամանակ։
Քենթը նաև պնդում է, որ «իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները» և ազդեցիկ ամերիկացի լրագրողները տարածել են «ապատեղեկատվություն», որը խաթարել է Թրամփի վարչակազմի «Ամերիկան առաջահերթություն է» քաղաքականությունը։
After much reflection, I have decided to resign from my position as Director of the National Counterterrorism Center, effective today.
I cannot in good conscience support the ongoing war in Iran. Iran posed no imminent threat to our nation, and it is clear that we started this… pic.twitter.com/prtu86DpEr
— Joe Kent (@joekent16jan19) March 17, 2026