Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների ակտիվացման մասին է զգուշացրել։
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ խաբեբաները ներկայանում են որպես բանկերի, հեռահաղորդակցական օպերատորների, առաքման ծառայությունների կամ պետական մարմինների աշխատակիցներ և փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների անձնական տվյալներին:
Խարդախության սխեմաները ներառում են՝ SMS-ով ստացված ծառայության ակտիվացման կոդերի փոխանցում կամ թելադրում, SMS հաղորդագրություններով ուղարկված հղումների վրա սեղմելու և բանկային քարտի կամ անձնական տվյալների լրացման պահանջ, հեռախոսում հատուկ ծրագրերի տեղադրման առաջարկ (օրինակ՝ 5G ծառայություն ակտիվացնելու կամ որևէ ծառայությունից անվճար օգտվելու պատրվակով)։
Ընկերությունը նշում է, որ այս գործողությունները կատարելու դեպքում խաբեբաները կարող են հափշտակել ֆինանսական միջոցները, մուտք գործել բանկային հավելվածներ, իրականացնել տարբեր գործողություններ:
