Կասեցվել է «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Երևանյան փողոց, 53/20) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվության ծառայությունից։

«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment