«Չենք պլանավորում թռնել Լուսին ու դրա համար կա մեկ պատճառ». Նիկոլ Փաշինյան

«Չենք պլանավորում թռնել Լուսին ու դրա համար կա մեկ պատճառ». Նիկոլ Փաշինյան

«Դեպի Լուսին՝ ամերիկյան «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել է ավելի քան 400 հազար գիտնական»,- Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին՝ ելույթի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մեր հազարամյա պատմության ընթանցքում երբեք չենք պլանավորել ու ցավոք չենք պլանավորում թռնել Լուսին ու դրա համար կա ընդամենը մի պատճառ՝ էդ 400 հազար գիտնականի բացակայությունը: Եթե լիներ այդ 400 հազար պրոֆեսիոնալն ու գիտնականը, ինչո՞ւ պիտի հրաժարվեինք թռնել Լուսին»,- ասել է նա՝ հավելելով. «Սա էն դեպքն է, կներեք կոպիտ օրինակի համար, ասացվածք կա չէ՞՝ աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է. Լուսին թռնելը մեզ համար խակ է»:

Նիկոլ Փաշինյանի ելույթը

Leave a Comment