Արարատ Միրզոյանը մեկնում է Օման


Քաղաքականություն


Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

 Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ 


Leave a Comment