Ընդդիմությունը հրաշալի ռազմավարություն ունի՝ հետևել մեր գործունեությանը և պատճենել այն. Թորոսյան

Ընդդիմությունը հրաշալի ռազմավարություն ունի՝ հետևել մեր գործունեությանը և պատճենել այն. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Ըստ էության ընդդիմության նախընտրական ծրագրերը, որոշ պոպուլիստական բացառություններով, կրկնում են այն ամենը ինչ մենք կա՛մ արդեն արել ենք, կա՛մ հայտարարել ենք, որ անելու ենք։

Երեկ էլ դրանցից հերթականը հնչեց՝ կենսաթոշակների ինդեքսացիան։

Հրաշալի ռազմավարություն է. ուշադիր հետևել մեր գործունեությանը և պատճենել այն՝ դրանով իսկ հաստատելով, որ ճիշտ քայլեր ենք անում։

Նկարը՝ մեղրեցի երեխաների հետ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment