ԵՄ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկում ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար»


Միջազգային


Եվրամիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի երկրում ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

«Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է չափազանց կարևոր լինել։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության հետ»,-ասել է Կալլասը։

Նրա խոսքով՝ «ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»։


Leave a Comment