Մոջթաբա Խամենեին առողջ է. Իրանի ԱԳՆ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա այն ժամանակ, երբ ինքը և իր գրասենյակը նպատակահարմար կհամարեն։

«Նա առողջ է, նա է ղեկավարում», – ասել է Խատիբզադեն Sky News-ին տված հարցազրույցում։

Պաշտոնյան պատասխանել է այն հարցին, թե ինչու նոր առաջնորդը մինչև հիմա չի հայտնվել հանրության առջև։

«Երբ նա կամ նրա գրասենյակը որոշեն դա անել, կանեն», – հավելել է նա։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ իրանցիները չեն թաքնվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment