Երևանի հասարակական տրանսպորտում գրպանահատության դեպքերը շարունակում են աճել՝ հատկապես մարդաշատ ժամերին։ Ավտոբուսների մեծ մասը հագեցած է տեսահսկման համակարգերով, որոնք օգնում են իրավապահներին արագ հայտնաբերել և բացահայտել նման դեպքերը։ Ոստիկանության տվյալներով՝ 2025 թվականին արձանագրվել է 1099 գրպանահատություն, ինչը 21,4 տոկոսով ավելի է, քան 2024-ին։ Մասնագետները նշում են, որ նման գողությունները հաճախ տեղի են ունենում քաղաքացիների անուշադրության պատճառով, ուստի հորդորում են զգոն լինել և գողության։
Մանրամասները՝ տեսանյութում։
