Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը, միացել է «Առաջ» կուսակցությունը…

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն և բազմաթիվ հանրային, հասարակական գործիչներ պայքարի մեջ են մտնում միասին։ Նրանց է միացել նաև «ԱռԱջ» կուսակցությունը։ 

«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,– այսօրվա միջոցառմանը ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա դիմեց ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։

«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։

Leave a Comment