Քաղաքացին մասամբ մնացել է փլատակների տակ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 16-ին, ժամը 13։44-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում փլուզվել է ջերմոց․ կա արգելափակված քաղաքացի, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Կարենիս գյուղի Չարենցի խճուղու մոտակայքում գտնվող ջերմոցի պատը․ քաղաքացին մասամբ հայտնվել է փլատակներում։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։