Սա մեր պատերազմը չէ. Գերմանիայի պաշտպանության նախարարը մերժել է Թրամփի պահանջը՝ աջակցել ԱՄՆ-ին

«Սա մեր պատերազմը չէ»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից գործընկերներից աջակցության խնդրանքը. Հաղորդում է Reuters-ը։

Պիստորիուսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում ռազմական աջակցության վերաբերյալ պահանջները։

«Արդյո՞ք Թրամփը սպասում է, որ մի քանի եվրոպական ֆրեգատներ կանեն այն, ինչ չի կարող անել հզոր ամերիկյան նավատորմը։ Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք սկսել այն», – հայտարարել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ գերմանական բանակը չի մասնակցի Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։

Leave a Comment