Լուրերը մեկ տողով. Վայոց Ձորի թեմի առաջնորդը ասատվել է պաշտոնից, գյուղատնտեսական աջակցության ծրագիր, Հունաստանը մերժել է ԱՄՆ-ին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդը ազատվել է պաշտոնից և կոչվել հանգստի, իսկ թեմի առաջնորդական պարտականությունները ժամանակավորապես դրվել են մեկ այլ թեմի առաջնորդի վրա։

 • Կառավարությունը ներկայացրել է գյուղատնտեսական աջակցության ծրագիր, որով խելացի անասնաշենքի կառուցման և տոհմային անասունների ձեռքբերման ծախսերի մի մասը փոխհատուցվում է պետության կողմից։

 • Մեկնարկում է Արցախից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը, որը ներառում է ուսուցում, բիզնեսի ուղեկցում և փոքր ֆինանսական աջակցություն նոր ձեռնարկությունների ստեղծման համար։

 • Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ չի մասնակցի Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին և կենտրոնանալու է տարածաշրջանում իր քաղաքացիների անվտանգության ապահովման վրա։

 • Հունաստանը և Գերմանիան ևս հայտարարել են, որ չեն մասնակցի Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ հակամարտությունը ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս է։

 • ԱՄՆ-ը հայտնել է, որ թույլ է տալիս իրանական նավթային լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով՝ համաշխարհային մատակարարումները պահպանելու նպատակով։

 • Իրանի հարվածների հետևանքով Արաբական Միացյալ Էմիրություններում կան զոհեր և տասնյակ վիրավորներ, իսկ Իսրայելը հայտարարել է Իրանում ռազմական տիեզերական ծրագրերի հետ կապված կենտրոնի ոչնչացման մասին։

Leave a Comment