ԱՄՆ ծովային հետևակի էլիտար ջոկատը ուղևորվում է Մերձավոր Արեւելք ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր գործողության նախապատրաստման շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Ինչպես թերթին հայտնել Է Պենտագոնի աղբյուրը, էլիտար ստորաբաժանմանը հանձնարարվելու է վերականգնել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը դեպի Պարսից ծոց միակ մուտքն է:
Պարբերականը նշում է, որ 2,5 հազար ծովային հետևակայիններից բաղկացած օպերատիվ խումբը մտնում է արագ արձագանքման ուժերի էքսպեդիցիոն կորպուսի կազմի մեջ, որը պատրաստվել է դեսանտային, ցամաքային և ավիացիոն մարտական գործողությունների համար: