Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել քուվեյթյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա բուժման համար։
Ավելի վաղ քուվեյթյան «Ալ-Ջարիդա» թերթը հայտնել էր, որ Խամենեին, իբր, վիրավորվելուց հետո ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Ռուսաստան։
Թերթի տվյալներով՝ նա բուժում է ստանում Ռուսաստանում և վիրահատվել է Ռուսաստանի նախագահական նստավայրի կլինիկայում։
Նրան տարհանելու որոշումը կայացվել է Իրանում բուժում ապահովելու անհնարինության պատճառով՝ ռմբակոծությունների և ավիահարվածների պատճառով։