Ռուսաստանի իշխանությունները սկսել են Telegram-ի լիակատար արգելափակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ռուսական որոշ զլմ-ներ՝ նշելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում մեսենջերը գործնականում դադարեցրել է իր գործունեությունը երկրի ներսում։
Downdetector և «Сбой.рф» ծառայությունները մարտի 14-ի և 15-ի հանգստյան օրերին գրանցել է հավելվածի վերաբերյալ օգտատերերի ընդհանուր առմամբ ավելի քան 18,000 բողոք։
Ռուսաստանցիները հայտնել են հաղորդագրություններ ուղարկելու և լուսանկարներ ու տեսանյութեր վերբեռնելու անկարողության մասին։ Բողոքները եղել են տարբեր շրջաններից, բայց ամենամեծ թիվը եղելէ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայի մարզից։
