Հարեւանությամբ խոշոր ենթակայանում վթար է տեղի ունեցել, որի հետեւանքները վերացվում են եւ շուտով կվերականգնվի էլեկտրամատակարարումը։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատ Ռոմանոս Պետրոսյանը:
Հավելենք, որ քիչ անց ՀԷՑ-ը պարզաբանում կտարածի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Առաջին նախագահի գրասենյակը։