Մարտի 16-ին ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի, Armenia Today-ը տեղեկացել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ քրեական ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել են նախաքննական մարմին։
Քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ ոստիկանությունից նյութերն ստացել են, ուսումնասիրվում են։
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի ուշ Armenia Today-ին հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հաստատել 1 անձի ձերբակալությունը։
Shamshyan.com-ը գրել էր, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Կայքի տեղեկություններով՝ 1 տարեկան 2 ամսական երեխային ծեծի էր ենթարկել ծնողներից մեկը։ Նշվում է, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
