
ԱՄԷ-ի Ֆուջեյրա էմիրության արդյունաբերական շրջանը, որտեղ գտնվում են նավթային օբյեկտներ, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման: Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը:
Հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: