Թրամփը խոսել է Իրանի ղեկավարության հետ համագործակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները Իրանի քաղաքական ղեկավարության մեջ տեսնում է անձանց, որոնց հետ կարող է համագործակցել։

«Այնուամենայնիվ, կան որոշ մարդիկ, որոնք մենք կարծում ենք, որ լավ կլինեն։ Կտեսնենք», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Իրանի քաղաքական ղեկավարության և Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության նպատակների վերաբերյալ։ 

«Մենք խոսում ենք այդ մասին։ Կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ առանց հավելյալ մանրամասների։

Նա նաև հաստատել է, որ չի պատրաստվում հայտարարել Իրանի նկատմամբ «հաղթանակի» և նրա դեմ իրականացվող արշավի ավարտի մասին։ «Դրա համար որևէ պատճառ չկա», – նշել է ամերիկացի առաջնորդը։ Միաժամանակ նա ասել է, որ գործողությունը արագ կավարտվի։

«Նավթի և այլ ապրանքների] գները կտրուկ կնվազեն, հենց որ սա ավարտվի։ Եվ դա շատ շուտով կավարտվի», – հայտարարել է նախագահը՝ անդրադառնալով Իրանի դեմ գործողությանը։

Միաժամանակ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք պլանավորում է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերը Իրանի դեմ ներխուժման համար։ «Ինչո՞ւ պետք է ես ձեզ ասեմ՝ ուղարկում եմ զորքեր, թե ոչ։ Ես հրապարակայնորեն չեմ քննարկում ռազմական ռազմավարությունը։ Ո՞վ կպատասխանի այդ հարցին», – հայտարարել է նախագահը։

Leave a Comment