ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից օգտվող երկրները պետք է ջանք գործադրեն այն բացելու համար։
Նրա խոսքով՝ եթե այլ երկրների կողմից արձագանք չլինի, դա կարող է «շատ վատ հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի ապագայի համար»։ Նախկինում Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային և Մեծ Բրիտանիային միանալ «համատեղ ջանքերին»՝ նեղուցը բացելու համար։
«Մենք պարտավոր չէինք օգնել նրանց Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան հազարավոր կիլոմետրեր հեռու է մեզանից։ Բայց մենք օգնեցինք։ Հիմա տեսնենք՝ կօգնե՞ն արդյոք նրանք մեզ։ Որովհետև ես վաղուց ասում եմ, որ մենք կլինենք նրանց կողքին, բայց նրանք չեն լինի մեր կողքին։ Եվ ես վստահ չեմ, որ կլինեն»,- ասել է Թրամփը։
