Մոսկվայում օդի ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում երրորդ ռեկորդն է սահմանել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Մոսկվայում ջերմաստիճանը սահմանել է նոր ռեկորդ՝ բարձրանալով մինչև +9,9 աստիճան. հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնին:

Այսպիսով, ջերմաչափի ցուցմունքները 0,1 աստիճանով գերազանցել են 2015 թվականի ռեկորդը:

«Արդյունքում այս շաբաթվա ընթացքում Մոսկվայում արդեն ջերմաստիճանային երեք ռեկորդ է գրանցվել՝ մարտի 12-ին, 13-ին և այսօր՝ մարտի 15-ին: Նոր ռեկորդներ դեռ սպասվում են, քանի որ տաք եղանակը պահպանվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռեկորդային ջերմաստիճանի մասին մոսկվայաբնակներին նախազգուշացրել է նաև «Фобос» եղանակային կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

Ըստ Հիդրոմետկենտրոնի կանխատեսման, երկուշաբթի՝ մարտի 16-ի գիշերը, Մոսկվայում ջերմաստիճանը կիջնի մինչև -5…-3 աստիճան, իսկ ցերեկը կպահպանվի 10-ից 12 աստիճանի սահմաններում: Երեքշաբթի՝ մարտի 17-ին, գիշերային ջերմաստիճանը կլինի -4-ից -2, իսկ ցերեկայինը՝ 9-ից 11 աստիճան:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment