«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը

Մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Լեռնիկ Շ․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և մկրատաձև փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարների ու պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ երթևեկությունը կարճ ժամանակում վերականգնվել է։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment