Ռուս հաքերների ձեռքում է հայտնվել Ուկրաինայի ԶՈւ սպաների գաղտնի տվյալների բազա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Ռուս հաքերները ձեռք են բերել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1500 սպաների հեռախոսահամարների տվյալների բազա։ Տեղեկությունը տարածել է SHOT-ը։

Ըստ աղբյուրի՝ ցուցակում ներառված են ՀՕՊ սպառազինության ապահովման, ավիացիոն տեխնիկայի, նյութատեխնիկական և պարենային ապահովման վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ։ Նշվում է, որ փաստաթղթում առկա են ավելի քան 1400 զինվորականների անուններ, ազգանուններ, պաշտոններ և հեռախոսահամարներ։

Հաքերային Dark Warios խմբի ձեռք բերած տվյալների թվում, ըստ հրապարակման, կան նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների տվյալներ, այդ թվում՝ Կենտրոնական ինժեներական-ենթակառուցվածքային ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վյուննիկի, Ուկրաինայի ԶՈւ աջակցման ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Դմիտրի Գերեգայի և Գլխավոր շտաբի լոգիստիկայի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Շևցովի հեռախոսահամարները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը համարվել է խիստ գաղտնի և նախատեսված է եղել միայն հրամանատարության ներսում օգտագործելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment