«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ – Armenia Today

«Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար, հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ ԶԼՄ-ներում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է ««Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում Հրազդան գետը։ Տեսանյութի հիմքով ԲԸՏՄ-ն վարչական վարույթ է հարուցել, որն ընթացքի մեջ է։

Մարմինը պարզել է, որ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ մարտի 14-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, փականը փակվել է ու կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։

ԲԸՏՄ-ից հավելել են, որ նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։

Leave a Comment