Աբբաս Արաղչին խոսել է նոր գերագույն առաջնորդի վիճակի մասին • Tribune.am

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում և լիովին վերահսկում է իրավիճակը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Արաղչին խոստացել էր, որ բոլորը շուտով կտեսնեն երկրի նոր գերագույն առաջնորդին և ընդգծել էր, որ նա լավ է զգում։

«Հեղափոխության առաջնորդը (Մոջթաբա Խամենեին — խմբ.) իրեն լավ է զգում և լիովին վերահսկում է իրավիճակը», — ասել է Արաղչին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթին։

Leave a Comment