
«Շատ է խոսվում զենքերի հետ կապված: Եկանք եզրակացության, որ սպառազինությունը բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային ցույց տանք։ Մտածում ենք առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը»,- Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ փաշինյանը:
Նա ընդգծել է, որ դա անում են նաև խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։ «Խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն, ժողովրդին հաշվետվություն ենք ներկայացնում։ Դա երևի մայիսին տեղի կունենա: Մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը»,- նշել է նա: