Մոսկվայի հյուսիս-արևմուտքում երկու տրամվայի բախման հետևանքով տուժել է 22 մարդ, հայտնել է ՌԴ ճանապարհային ոստիկանությունը։
Նշվում է, որ տուժածների թվում 5 երեխա կա։
ՌԴ իրավապահների տվյալներով՝ թիվ 6 երթուղով շարժվող տրամվայների բախումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 09:30-ին Վոդնիկովի փողոցի 1 հասցեի մոտ։ Դեպքի պատճառով Սվոբոդայի փողոցից դեպի Վոլոկոլամսկի խճուղի՝ քաղաքի կենտրոնի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
