Հյուսիսային Կորեյաի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընը իր դստեր՝ Կիմ Ջու Աեի հետ հետևել է հեռահար հրետանու զորավարժություններին։
Հրթիռները հարվածել են Ճապոնական ծովում գտնվող կղզու թիրախին՝ մոտավորապես 364 կմ հեռավորության վրա։ Կիմն ինքը հայտարարել է, որ նման զորավարժությունները պետք է հակառակորդներին հիշեցնեն Հյուսիսային Կորեայի մարտավարական միջուկային զենքի կործանարար ուժի մասին։
Հիշեցնենք՝ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Հյուսիսային Կորեայի հրթիռային կառավարման վերահսկողությունը վստահել է իր դստերը։
