ՀՀ 21 քաղաքացի մնացել է Կատարում չվերթների չեղարկման պատճառով – Armenia Today

Մերձավոր Արևելք չեղարկված չվերթների պատճառով 21 ՀՀ քաղաքացի մնացել է Կատարում, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նրանց թվում են 8 ուսանողներ և 8 մարզիկներ։ Դոհայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է նրանց հետ։

Ըստ մամուլի խոսնակի՝ հայ մարզիկների վերադարձը նախատեսվում է Սաուդյան Արաբիայի ճանապարհով։ Ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ։

ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Կատարով տարանցիկ 41 ՀՀ քաղաքացիներ կապ են հաստատել ՀՀ դեսպանատան հետ։ Ավիաընկերությունը Qatar Airways-ի չվերթներով ճանապարհորդող 38 քաղաքացիների համար ապահովել է կացարան և սնունդ։ Նրանցից երկուսին դեղորայք է անհրաժեշտ եղել, և Դոհայում ՀՀ դեսպանատունը տրամադրել է անհրաժեշտ օգնություն։

Leave a Comment