CNN. Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը տանկերների համար, եթե վճարվի յուանով

Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը սահմանափակ թվով նավթատարների համար, եթե անցնի յուանով վճարումների, հաղորդում է CNN-ը ։

«Սա Իրանի նոր ծրագրի մի մասն է՝ <…> վերահսկողություն ձեռք բերելու աշխարհի կարևորագույն մայրուղու վրա», – ասվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։

 

Հինգշաբթի օրը Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարեց, որ նեղուցը պետք է փակ մնա՝ նշելով, որ Իրանը մտադիր է այն օգտագործել որպես լծակ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ իր հակամարտության մեջ։

 

Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, փորձում են համաձայնության գալ Թեհրանի հետ՝ իրենց նավերի անվտանգ անցումը երաշխավորելու համար, գրում է Financial Times թերթը։

 

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարեցվել է։ Սա զգալիորեն ազդել է էներգակիրների գների վրա։ Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթի գները բարձրացել են մեկ բարելի համար 119 դոլարից բարձր՝ առաջին անգամ 2022 թվականի հունիսից ի վեր, ինչը կազմում է 29-31 տոկոս աճ։ Բենզինի գները նույնպես բարձրանում են, հատկապես եվրոպական երկրներում. փետրվարի վերջից ի վեր բորսայի գները աճել են ավելի քան 100 տոկոսով։

Leave a Comment