«Ուժեղ Հայաստան». Ձեռքներս ծալած չենք նստելու

«Ուժեղ Հայաստան». Ձեռքներս ծալած չենք նստելու

14 մարտի 2026 – 11:35 AMT

PanARMENIAN.Net«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս 1 ամսով երկարացնելու որոշմանը, հայտարարել է, որ ձեռքները ծալած չեն նստելու:

Կուսակցությունը հայտարարել է տեղական և միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին:

«Կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։

Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։

Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։

Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- ասվում է հայտարարությունում։

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Միջնորդության քննությանը զուգահեռ դատարանի մոտ հավաքվել էին Կարապետյանին աջակցող անձինք: Նրանցից երեքը բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Դատարանի հարակից տարածքում կենտրոնացվել էին մեծ թվով ոստիկանական ուժեր։

Leave a Comment