Ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում․ Լևոն Տեր-Պետրոսյան

Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում, Հայ ազգային կոնգրեսի հինգերորդ համագումարի իր ուղերձում հայտարարել է կուսակցության առաջին նախագահ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա ողջունել է համագումարի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդում խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։

«Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ և համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով։ Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը»,- գրել է նախկին նախագահը։

Մարտի սկզբին Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն։ Փետրվարին նա հայտնել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Կարապետյանն է: Նշենք, որ ՀԱԿ-ը 2026-ի ընտրություններին վարչապետի թեկնածու կառաջադրի Լևոն Զուրաբյանին։

Leave a Comment