ՀՀ նախագահությամբ ՄԱԿ-ում ձևավորվել է թմրամիջոցների վերահսկման բարելավմանն ուղղված ​​խումբ

Մարտի 13-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքները՝ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Հայաստանին և իրեն ընձեռված վստահության համար՝ համոզմունք հայտնելով, որ նման պատասխանատու հանձնառությունը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի անսասան նվիրվածությունը ամուր բազմակողմ դիվանագիտության համակարգի և միջազգային համագործակցության նկատմամբ։

Leave a Comment