Այսօր հայ գրականության հանճար Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Չարենց-Ստալին հեռահար կոնֆլիկտը սկսեց սահմանվել հենց 1933 թվականից, երբ «Գիրք ճանապարհի» գրքում տպագրվեց «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ստեղծագործությունը, որով Չարենցը ցույց էր տալիս Լենինի մահից հետո իշխանության համար պայքարող Ստալինին և Տրոցկուն։ Ստեղծագործությանը ծանոթացավ և Իոսիֆ Ստալինը, ով չներեց….

Եղիշե Չարենցը մահացավ 1937 թվականի նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ին Երևանի բանտի հիվանդանոցում։ Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը։ Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել…

Leave a Comment